Քաղաքական 22:01 15/10/2020 Հայաստան

Փաշինյան. Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է գնահատականի արժանանա Ռուսաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը տարածել է վարչապետի աշխատակազմը։

Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ  աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և արդյոք շա՞տ ռազմագերիներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ բարդ իրավիճակ է: Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը, կազմակերպում է պաշտպանությունը, և իրավիճակը կարող եմ գնահատել որպես բավական բարդ:

Россия сегодня -  Այսինքն՝ որևէ կերպ գնահատել կողմերի կորուստները և ռազմագերիների քանակը դեռևս չի՞ ստացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ փորձագետներ ասում են, որ իր մասշտաբներով սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում: Որովհետև գործի են դրված բոլոր տեսակի սպառազինությունները՝ տանկեր, անօդաչուներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հրետանի, հրիթիռային հրետանի և այլն:

Եվ շատ զինծառայողներ և զորք են ներգրավված այս ռազմական գործողություններում: Այսինքն՝ շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում: Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը: Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից-կրիգով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, տվյալ պահին տապալվել են:

Россия сегодня – Պարոն վարչապետ, մենք հաճախ ենք լսում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից:  Ապացույցներ ունե՞ք այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

Կարևոր է հասկանալ նաև՝ ինչու: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ: Եվ դրա համար էլ Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների: Թուրքական բանակը նույնպես ներգրավված է ռազմական գործողություններում՝ ոչ միայն ղեկավար կազմում, այլև անմիջականորեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները:

Ըստ որոշ տեղեկությունների, այս ռազմական գործողություններում նաև ներգրավված են Պակիստանի բանակի հատուկջոկատայինները: Եվ ես կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիայի կողմից զինյալների մասնակցությունն արդեն ապացուցված է ողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին:

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանից՝ Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին արտերկրից, եկել էին Սիրիայից: Եվ այս գործընթացում ես անմիջական կապ եմ տեսնում. Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում:

Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, չկա որևէ օտարերկրացի, ով Ղարաբաղի կողմից է կռվում: Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ աջակցելու իրենց հայրենակիցներին: Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ:

Россия сегодня - Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում հիշատակվում են կարգավորման բազային սկզբունքները: Կպարզաբանեք, խնդրեմ, այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք հասկանում դրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ սկզբունքները հայտնի են բոլորին. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը: Խնդիրն այն է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերը: Որովհետև բանակցային գործընթացի ժամանակ պարզվել է, որ տարբեր կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները: Եվ այժմ մենք ունենք իրավիճակ, երբ այս շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է: Ես արդեն խոսեցի դրա մասին՝ չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Россия сегодня – Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ի՞նչ փոխզիջման եք պատրաստ: Եվ կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել:

Россия сегодня - Ներեցեք, ճշտում՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք նշում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների: Եվ Դուք հարցրեցիք՝ հայկական կողմի համար կա՞ «կարմիր գիծ», որը մենք չենք անցնի: Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Россия сегодня – Սահմանագծի մասին խոսեցինք: Իսկ կոնկրե՞տ փոխզիջման մասին: Չէիք ցանկանա որևէ օրինակ նշել, ճի՞շտ հասկացա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Գիտեք, այժմ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Եվ այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

Россия сегодня - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք իսկապես ասել ենք, որ այս պատերազմն առանձնանում է անսովոր դաժանությամբ, այդ դաժանությունն արդեն պատմության մեջ է մտել, և երկու լիդերներն էլ պատմության մեջ են մտել որպես դաժան պատերազմի մասնակիցներ: Ամեն դեպքում, սրանից հետո Դուք ինչպիսի՞ն կցանկանայիք մնալ պատմության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա ինչ-որ անձնական նկրտումների հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի այս հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականորեն լուծվեր: Փոխզիջումների հիման վրա: Որպեսզի մենք գտնեինք այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար: Եվ դա լիներ վերջնական լուծում:

Россия сегодня – Պարոն վարչապետ, ես տվեցի բոլոր նախատեսված հարցերը: Կցանկանայի՞ք Ձեր կողմից որևէ հավելում անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե: Պատասխանելով Ձեր առաջին հարցին՝ ես ասացի, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն նպատակների վրա, որոնք Թուրքիան ունի տվյալ գործընթացում: Ես վստահ եմ, որ Թուրքիան 20-րդ դարի սկզբի հայտնի իրադարձություններից հետո վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի համար դա պրագմատիկ նպատակ է:

Ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք էքսպանսիայի համար, քանի որ ես վստահ եմ, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակությունն է: Եվ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի ու Կիպրոսի հետ հարաբերություններում:

Ես արդեն ասացի, որ այս գործընթացն արդեն դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի լոկալ հակամարտության շրջանակից, այժմ տեղի է ունենում ձևափոխում: Թուրքիան ցանկանում է իրականացնել Հարավային Կովկասի ձևափոխում, ավելի կոնկրետ՝ հսկողության տակ վերցնել ողջ Հարավային Կովկասը և այն դարձնել իր պլացդարմը՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք հետագա էքսպանսիայի համար:

Կարծում եմ, որ այս իրավիճակում արդեն կոնկրետ շոշափվում են շատ երկրների ազգային անվտանգության շահերը, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության: Ես պատահմամբ չհիշատակեցի այն տեղեկությունները, որ ստացվում են Չեչնիայից և Դաղստանից: Որտեղի՞ց են այդ զինյալները հայտնվել Չեչնիայում և Դաղստանում, սիրիացի զինյալները:

Ինձ համար ակնհայտ է, որ նրանք այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց: Եվ հարցն այն է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, թե՞ պլանավորված ակցիա Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու նպատակով՝ շեղելու համար Ռուսաստանի ուշադրությունը Հարավային Կովկասում և ավելի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այժմ տեղի ունեցող իրադարձություններից: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է գնահատականի արժանանա Ռուսաստանում:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}