Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ նախագահի հրամանագրով, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին