ԱՆ ընդունարանն ու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը առժամանակ դադարեցնում են աշխատանքները
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները:
Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ 85-00 հեռախոսահամարով:
ՔԿԱԳ բոլոր գրանցումները կարող եք կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին