Բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման
Հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Հարգելի գործընկերներ և ուանողներ
Հայաստանի Հանրապետությունում վերջին 14 օրվա ընթացքում դիտարկվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտում:
Ելնելով վերոգրյալից` հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ սույն թվականի հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ»,-գրել է Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան