Թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը
«2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին...Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:
Նշենք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում է ստանում նաև 14 տարեկան Նարեկը Հայաստանի Վարդենիս համայնքից: Երեկ նա վիրավորվել է ադրբեջանական ԱԹՍ հարվածից:
Արցախի Մարտակերտ քաղաքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարցածից վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտը նույնպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է: Նա 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել:
Լուսանկարները՝ Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ. Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից
- Երեխաների նկատմամբ հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից.Արման Թաթոյան
- Հայաստանում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժած 14 տարեկան երեխայի վիճակը ծանր է
- Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 13-ամյա Ռոբերտը դուրս է եկել կոմայից
- Արցախում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է
- Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան