Լեռնային Ղարաբաղում պատերազմից առաջ թուրքական զենքի վաճառքն Ադրեբաջնին աճել է 6 անգամ
Թուրքիայի ռազմական արտահանումն իր դաշնակից Ադրբեջան ընթացիկ տարում աճել է վեց անգամ. անցյալ ամիս անօդաչու թռչող սարքերն ու ռազմական այլ սարքավորումներն աճել են մինչև 77 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից առաջ: Այս մասին գրում է ahval-ը՝ հղում անելով Reuters-ին։
Նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայից 2020-ի առաջին ինն ամիսներին գնել է 123 միլիոն ԱՄՆ դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ։
Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը հասել է հուլիսից հետո, երբ Անկարան ու Բաքուն համատեղ զորավարժություններ անցկացրեցին։
Օգոստոս ամսվա վաճառքը հուլիս ամսվա համեմատ 278 880 դոլարից հասել է 36 միլիոն դոլարի, և միայն սեպտեմբերին գրանցվել է 77,1 միլիոն դոլարի վաճառք: 2019-ի առաջին ինն ամիսներին Ադրբեջանին ռազմական վաճառքները կազմել են 20,7 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին