«Ժողովուրդ». Չի բացառվում, որ այլ դատավորներ ևս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը թեժանում է. արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալու Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների և, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը, և դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել և նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին:
Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան՝ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ ևս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն բոլոր թեկնածուներին դեռևս մեծ փորձություն է սպասվում ՀՀ Ազգային ժողովում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: