Կապիտան Արսեն Գաբրիելյանը թշնամական 12 տանկ է շարքից հանել. ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական մարտեր մղած նոր զինծառայողների անունները։
«Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար: Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:
Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Միջնորդություն եմ ներկայացրել Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին
- ՊՆ ներկայացուցիչ. Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում
- Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան