Թուրքիան 20 րոպե արգելափակել է Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռի թռիչքը օդում
Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան, Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա, Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են օդում՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված գերթռիչքի թույլտվությունն իր տարածքով: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օդանավում է եղել և վերադառնում էր Աթենք: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հայտնել հունական ERT հանրային հեռուստատեսությունը:
«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունների շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», - նշում է հեռուստաալիքը:
Հունաստանի արտգործնախարարի այցը Իրաք 22 տարվա մեջ առաջին անգամ էր կատարվում: Այցն ավարտելուց հետո ինքնաթիռն օդ է բարձրացել Իրաքից:
«Թուրքական իշխանությունները ծանուցվել են VIP թռիչքի մասին և թռիչքի թույլտվություն են տվել, բայց սահմանին մոտենալուն պես թույլտվությւոնը հետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը ստիպված է եղել իջեցնել բարձրությունը և պտույտներ տալ, մինչև խնդրի լուծումը: Այն առաջացրել է վառելիքի պակասի ռիսկ», - հայտնել է ERT- ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին