Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա տեղեկացրել է, որ տղան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում.
«Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան»:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հրետակոծությունից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի մոտ դրական դինամիկա կա
- Թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին