Արթուր Դանեիլյան. Շատերդ հարցնում եք՝ «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանեիլյանը, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջնագծում է, գրում է.
«5 օր շարունակ հարվածելով թմբերին մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից մեկը խոցեց խրամաբջիջը վիրավորելով մեր ժամկետայիններից մեկին: Առաջին վիրավորն էր: Շտապօգնությունը շուտ հասավ, երիտասարդի կյանքը հաջողվեց փրկել:
Ցերեկը մտա տեսնեմ ինչ վիճակ ա բջիջում ու տեսա դիտակետի պատին գրված «AC Milan»-ը: Իմացողները գիտեն հատկապես իմ մոտ դա ինչ զգացում առաջացրեց: Կա էս սերունդի մեջ դեռ իսկական ֆուտբոլ գնահատող էլի...
Էսօր վերջապես դիրքից իջա, որ հերթափոխ կազմակերպեմ ու իմացա, որ Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը, ասի գրեմ, որ իմանան, որ մենք էլ Միլանն ենք ճանաչել: Վերջում պակասող «n»-ն էսօր կգնամ կլարցնեմ:
Հ.Գ. շատերդ գրում եք ու հարցնում` «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր! Կամեցողները կարող են կապվել ժամանակավորապես շարքից դուրս եկած մեր Azat Adamyanի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանեիլյան. Զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու
- Սա մեր վերջին ճակատամարտն է, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության. Արցախի նախագահ
- Արթուր Ղազինյան. Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու հարթության մեջ
- Արցախի նախագահի կոչը. Մենք ձեր ֆիզիկական մասնակցության կարիքը զգում ենք
- Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան