Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։
Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառուների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:
ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ
- Բոլոր դեպքերով, այդ թվում՝ վարձկաններ ներգրավվելու փաստերով, հարուցվել են քրգործեր. Զինվորական դատախազ
- Բացարձակ անմարդկային է 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը. ՄԻՊ
- Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Ադրբեջանի սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ
- Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ
- Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան