
«Իրատես». Մեկ գիշերում ռուսաֆոբից «անհուսալի» ռուսասեր դառնալը պայմանավորված է իշխանության հրահանգով
«Իրատես» թերթը գրում է. «Երեկվա որոշ մոլի արևմտամետների հանկարծակի կերպարանափոխությունն ու ռուսասեր դառնալը միայն արագ ճկվելու և շողոքորթելու յուրահատուկ տաղանդով չի պայմանավորված։
Ասում են, որ մեկ գիշերում ռուսաֆոբից «անհուսալի» ռուսասեր դառնալը պայմանավորված է իշխանության հրահանգով. վերևից ասվել է, որ այս օրերին հնարավորինս քիչ խայթեն Ռուսաստանին, որովհետև դա ուղիղ հարվածում է վերնախավերի միջև հարաբերություններին։ Սակայն վերջիններս այնքան են իրենց նոր դերին հավատացել, որ հիմա էլ նրանց Ռուսաստանից «պոկել» չի լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։