ԱՀԿ տնօրեն․ Համատարած իմունային պայքար ասելով նկատի պետք է ունենալ ոչ թե համատարած վարակվելու հանգամանքը, այլ համատարած պատվաստումները
Կորոնավիրուսի տարածման արագությունն աշխարհում վերջին օրերին գրանցել է մեծ աճ: Մինչ այժմ վարակվածների թիվը անցել է 39 միլիոնից, որոնցից կյանքին հրաժեշտ են տվել 1 միլիոն 100 հազարը:
ԱՀԿ-ի տնօրենի խոսքերով, անցած շաբաթվա ընթացքում նոր բոլոր դեպքերի 70 տոկոսը գրանցվել է տասը, բոլոր դեպքերի ուղիղ կեսը` երեք երկրներում: Թեդրոս Գեբրեյեսուսը համամիտ չէ այն կարծիքին, որ համատարած վարակվածության դեպքում կարող է առաջ գալ համատարած իմունիտետ և համաճարակը կարող է այդ եղանակով վերանալ:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նա հիշեցնում է, որ համատարած իմունային պայքար ասելով նկատի պետք է ունենալ ոչ թե համատարած վարակվելու հանգամանքը, այլ համատարած պատվաստումները:
«Օրինակ, կարմրուկի դեմ հարկավոր է, որ պատվաստումների ենթարկվի մարդկանց մոտ 95 տոկոսը, որպեսզի հիվանդությունը վերանա»,- ասում է նա:
ԱՀԿ տնօրենի խոսքերով, պոլիոմելիտի դեպքում հարկավոր է 80 տոկոսը: Այսինքն, այսպես կոչված հավաքական իմունիտետը ձեռք է բերվում մարդկանց վիրուսից պաշտպանելու, այլ ոչ թե նրանց այդ վարակով վարակելու եղանակով:
Մտահոգիչ հանգամանք է իր ստեղծած պատվաստանյութի փորձարկումները ժամանակավորապես դադարեցնելու մասին դեղագործական Johnson & Johnson ընկերության որոշումը: Հիշեցնենք, որ այդ քայլին ընկերությունը գնաց, երբ փորձնական պատվաստանյութն ընդունած անձանցից մեկի մոտ հայտնաբերվեց անբացատրելի ինչ որ հիվանդություն:
Վարակի տարածման նոր արագությունը ստիպել է, որ Փարիզում նորից հաստատվի պարետային ժամ: Խստացումներ են սպասվում Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: Այստեղ արգելվելու են վեց հոգուց ավելի մարդաշատ հավաքները: Պարետային ժամ է հայտարարվելու ժամը 22-ից հետո:
Մարդկությունը սպասում է պատվաստանյութին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան