Ադրբեջանի ԶՈւ-ն պատսպարվում է Իրանի հետ պետական սահմանով. hայկական կողմը՝ Իրանին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:
Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ․ Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, մենք անտարբեր չենք մնա
- Իրանի կառավարության խոսնակ. Ոչ մի ահաբեկիչ չպետք է ոտք դնի այս տարածաշրջան
- Վարդան Ոսկանյան. Իրանի տարածքում ընկած ԱԹՍ-ն իսրայելական «Ռաֆայել» մակնիշի հետախուզական սարք է
- ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ՊՆ-ում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
- Ցավում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ․ Իրանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին