Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախկին փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար, ներկայումս սենատոր, «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինիին, որը միացել էր Իտալիայում հայերի բողոքի հավաքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի։
«Շնորհակալություն սենատոր Սալվինիին, որ արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի համար բարձրացրել է ձայնը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքները, որոնք ապրել են մեզ հարազատ այն մարդիկ, որի մասին շատ քիչ են խոսում: Հռոմում ես այսօր իմ ու «Լիգայի» աջակցությունը հայտնեցի հայերի խաղաղ գոյության իրավունքին։ Նախ նրանք իմացան ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ինչ-որ իմաստ ունի, ապա պաշտպանեք այս եղբայրներին, Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- ավելի վաղ գրել էր Մատեո Սալվինին։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Աբրահամյան. Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
- Իտալիայի նախկին փոխվարչապետ, սենատոր Մատեո Սալվինին միացել է հայերի բողոքի ակցիային
- Իտալիայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
- Միջազգային հանրությունը պետք է սթափվի ահաբեկիչների ներկայության լուրերից. Իտալիացի պատգամավորներ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրոյց է ունեցել Իտալիայի իր գործընկերոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին