Հունաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան:
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
Նշենք, որ այսօր ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
- Թուրքիան 20 րոպե արգելափակել է Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռի թռիչքը օդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան