Հունաստանի ԱԳ նախարար․Լարումներն ու ապօրինի գործողությունները բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիա
«Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները, երկկողմ հարաբերությունները։ Մենք ջանք չենք խնայում էլ ավելի խորացնելու մեր կուռ հարաբերությունները։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց մտահոգիչ բռկումը Հարավային Կովկասի հակամարտության։ Աթենքից մենք հետևում ենք զարգացումներին։ Ողջունում ենք Մոսկվայի հրադադարի համաձայնությունը, սակայն մեզ մտահոգում է դրա խախտումները։ Հրադադարը պետք է խստիվ հարգվի։ Տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով»,- ասաց այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Հունաստանի ԱԳ նախարարը նշեց, որ շատ լուրջ անվտանգության սպառնալիքների ենք բախվում անմիջական հարևանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ։
«Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում լարման վրա ու նրանց, որոնք կառուցողական մոտեցում ունեն։ Հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը։ Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։ Մենք առաջինն էինք, որ ԵՄ արձագանքը պահանջեցինք այս հակամարտության բոցավառման վերաբերյալ»,-ասաց Նիկոս Դենդիասը, հավելելով, որ հաճույքով է լսել նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։
Հունաստանի ԱԳ նախարարը խոսեց նաև Հունաստանի դեսպանին Բաքվից հետ կանչելու մասին, ասելով, որ չեն հանդուրժելու կեղծ լուրերն ու ստերը, որոնք պարարտ հող են գտել նաև այլ հարևան երկրների վարքագծում։
«Լարումներն ու ապօրինի գործողությունները Միջերկրականում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիան»,-ասաց Դենդիասն ու հավելեց, որ Հունաստանը կարևորում է Հայաստանի աջակցությունը։
Դենդիասն ընդգծեց, որ Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, այլ ոչ թե հայտարարություններով։
ԱԳ նախարարները խոսել են նաև Կիպրոսի հետ կապված հարցի շուրջ, որտեղ ևս մեկ անգամ Թուրքիան խախտում է ՄԱԿ ԱԽ բանաձևերը՝ շարունակելով ապօրինի գործունեությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ու տարածքային ջրերում։
«Կիպրոսի, Հունաստանի ու Հայաստանի միջև համագործակցությունը օրինակելի կայունության հենասյուն է տարածաշրջանում»,-ասաց Նիկոս Դենդիասը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան