«Հրապարակ». Զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։
Ծառայում են նաև մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։ Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաև ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցել են, բայց դեռ չեն կանչել՝ սպասում են իրենց հերթին։ Ռազմի դաշտում են անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ երգիչ Արսեն Սաֆարյանը և շատ ուրիշներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: