«Հրապարակ». Կողմերը եկել են համաձայնության, և վճռաբեկի նախագահ կդառնա Խունդկարյանի նախընտրած թեկնածուն՝ Լիլիթ Թադևոսյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի պաշտոնում վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի չընտրվելուց հետո քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ նա շուտով կհետևի Էդգար Շաթիրյանի օրինակին, որը ժամանակին չընտրվելով Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ՝ հրաժարվեց անդամությունից ևս, ու կհրաժարվի ՍԴ անդամությունից։
Հիշեցնենք, որ Շաթիրյանին էլ իշխանությունը խոստացել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն որոշեց, որ այն պետք է զիջի ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։
Սակայն, հավանաբար, կողմերը եկել են համաձայնության, և վճռաբեկի նախագահ կդառնա Խունդկարյանի նախընտրած թեկնածուն՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանը, ով երեկ ԲԴԽ-ում ընտրվեց վճռաբեկի նախագահի թեկնածու և առաջիկայում կներկայացվի ԱԺ դատին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում :