«Հրապարակ». Խթանում են դեղագործությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը հոկտեմբերի 13-ին խորհրդարան է ներկայացրել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ առաջարկելով թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտահետազոտական նպատակներով՝ այն ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք ունեն համապատասխան արտոնագիր:
Հիշեցնենք, որ, գործող օրենքով, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր կարելի է օգտագործել բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով: Կառավարությունն այս առաջարկը հիմնավորում է հայրենական դեղագործական արդյունաբերությունը խթանելու ցանկությամբ։ «Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը»,- նշվում է նախագծի հիմնավորումների բաժնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։