Մարտունիում. Կյանքը կրակի տակ
Լեռնային Ղարաբաղի արևելքում՝ առաջնագծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարտունի փոքրիկ քաղաքը հրադադարի մասին հայտարարությունից հետո ամեն օր հրետակոծվում է: Բնակավայրի շատ բնակիչներ հեռացել են, մնացածը թաքնվում են նկուղներում, և միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով դուրս գալիս: ՏԱՍՍ-ի հոդվածում նշվում է, որ լրագրողները մոտենում են տեղի վարչական շենքին, դուրս գալիս մեքենայից և թաքնվում մուտքի մոտ ծառերի արանքում կամ մտնում նախասրահ, որպեսզի անօդաչու սարքերը բաց տարածքում չֆիքսեն մարդկանց մեծ կուտակում։
Վարչական շենքի ապակիները կոտրված են, հավանաբար, պայթյունի ալիքի պատճառով, երբ հարվածներ են հասցվել հարևան շենքին՝ Մշակույթի տանը:
Մշակույթի տան պատուհանները նույնպես կոտրված են, իսկ պատերին անցքեր են: Շենքի ներսը խառնաշփոթ է, որը ստեղծվել է պայթյունի ալիքից, բայց պատերին դեռ մանկական նկարներ կան, և դրանք պատերազմի մասին չեն: Մոտակայքում ինչ-որ տեղ արկերի անդադար պայթյուններ են հնչում:
«Ընդամենը մի քանի րոպե առաջ թշնամին հրետանուց կրակ արձակեց քաղաքի վրա: Հրետակոծությունը շարունակվում է ամեն օր նույնիսկ հրադադարից հետո։ Աշխատում են անօդաչու թռչող սարքեր, «Գրադներ», «Սմերչներ», անգամ օդային հարձակում եղավ: Հենց նոր հարված հասցվեց դպրոցին։ Բայց քանի որ քաղաքի հիմնական բնակչությունը հեռացել է կամ ապաստարաններում է, այսօր որևէ մեկը չի տուժել»,- լրագրողներին ասել է զինվորական հանդերձանք հագած քաղաքապետը։
Քաղաքապետը նշել է, որ պատերազմից առաջ Մարտունիում բնակվում էր շուրջ 6 հազար մարդ, իսկ թե որքան է այս պահին մնացել քաղաքում, գաղտնիք է: Նա ասել է, որ իշխանությունը նրանց համար վառելիք է գնում, օգնում է այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ Տեղացիները, որոնց հանդիպել են լրագրողները, հաստատել են, որ նրանք դեղերի և սննդի հետ կապված լուրջ խնդիրներ չունեն:
Ընդհանուր առմամբ, քաղաքապետի խոսքով, Մարտունիում հակամարտության սրման սկզբից հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս տասը վիրավորվել են։ Ըստ նրա, հենց առաջին օրը մահացել է իննամյա մի աղջիկ, վիրավորվել երկու երեխա:
Կյանքը՝ կրակի տակ
Քաղաքապետը լրագրողներին նախազգուշացրել է, որ կրկին հրետակոծության հավանականությունը չափազանց մեծ է և առաջարկել կես կամ մեկ ժամ սպասել մոտակա նկուղում՝ նախքան սկսեն նկարահանել քաղաքն ու զրուցել բնակիչների հետ։
Դեպի Մարտունի ճանապարհը լցված է ճյուղերով, արկերի բեկորներով։ Քաղաքը դատարկ է, միայն երբեմն մեքենաներ են անցնում մեծ արագությամբ. յուրաքանչյուր վարորդ ցանկանում է արագ հասնել իր նպատակին և վերադառնալ ապաստարան։
Կանայք ապաստարաններից գրեթե դուրս չեն գալիս, իսկ տղամարդիկ երբեմն դուրս են գալիս տները և տնային տնտեսություններ ստուգելու: Բակերից մեկում, չնայած վտանգին, տանտերը համառորեն հրավիրել է լրագրողներին մտնել տուն, հենց դույլից բաժակով գինի է վերցրել, պոկել է խաղողի ողկույզը և առաջարկել հյուրերին: Այնուհետև հրավիրել այգի և ցույց տվել արկից առաջացած փոսը։
«Ես կարծում էի, որ պատի տակ ապահով տեղ է, ես նույնիսկ ուզում էի նկուղ փորել այստեղ, բայց այն թռավ հենց այստեղ: Լավ է, որ գոնե հավերը բեկորներից չեն սատկել», - ասել է նա:
Տեղի մեկ այլ բնակիչ, որը կանգնած է ռմբակոծված տան մոտ, լրագրողին ասել է. «Տեսեք, այս տանը ուղղակի հարված է տեղի ունեցել, երեկ երեկոյան այնտեղ 75-ամյա մի տղամարդ է մահացել»:
Նկուղներից մեկում լրագրողները հանդիպել են մի տարեց տղամարդու. «Առաջին գծում ունեմ չորս որդի: Իմ բնակարանն արդեն չկա, արկն է հարվածել»:
Երբ քաղաքում մնալը շատ վտանգավոր է դարձել, լրագրողները հեռացել են՝ ավանդական «հաջողություն» և «զգույշ եղեք»-ի ուղեկցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ողջ գիշեր թշնամին ինտենսիվ կրակ է բացել Մարտունու, Հադրութի..., Քաշաթաղի ուղղությամբ. ԱԻՊԾ
- Մարտունու շրջանի Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասվել է մեքենա, վարորդը մահացել է
- Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանը․կա 1 զոհ
- Տրամադրություն Մարտունու ապաստարաններից.լուսանկարներ
- Թշնամական Ադրբեջանի հրթիռակոծումից քաղաքացի է զոհվել Մարտունիում
- Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին և տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
- Կադրեր Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից
- Հադրութի և Մարտունիի ռմբակոծությունները՝ լուսնկարներով
- Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Պաշտպան
- «Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
- ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա