Նրանք վախենում են հրապարակավ խոսել պատվաստանյութի մասին. ՌԴ «Բժիշկների դաշինքի» ղեկավար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը: Եվ երրորդ պատվաստանյութը ճանապարհին է:
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նույն խորհրդակցությանն ասել է, որ «Վեկտորը» կլինիկական փորձարկումներ կսկսի Ռուսաստանի տարբեր շրջաններում: Դրանց կմասնակցի 40 հազար կամավոր:
«Բժիշկների դաշինք» արհմիության ներկայացուցիչ Անաստասիա Վասիլևան «Նաստոյաշեյե վրեմյա» կայքին հարցազրույց է տվել նոր պատվաստանյութի, կորոնավիրուսով հիվանդների քանակն ավելացնելու հիվանդանոցների հնարավորությունների և Ռուսաստանի իշխանությունների միջոցառումների մասին:
Հարց- Ռուսաստանը ռեկորդներ է սահմանում նույնիսկ դեպքերի վիճակագրությամբ: Հերթեր են CT հետազոտման համար: Երբ համաճարակը նոր էր սկսվել, ձեր «Բժիշկների դաշինքը» հիվանդանոցներին հասցրեց պաշտպանիչ միջոցներ, դիմակներ, դուք շատ խոսեցիք բժիշկների վատ ապահովվածության մասին: Հիմա որքանո՞վ են պատրաստ հիվանդանոցները:
- Հիմա, իհարկե, հիվանդանոցները պատրաստ չեն: Հավանաբար, ինչ-որ առումով այն լավացավ պաշտպանիչ միջոցներով ապահովելուց հետո, չնայած դրանք դեռ բավարար չեն: Բայց հիմա, որքան մենք հասկանում ենք, ամենամեծ խնդիրը հենց բժշկական անձնակազմն է, բժիշկներով ապահովելը: Քանի որ քիչ են բուժքույրերը, բժիշկները: Այսօր մեր ծրագրի Ուլյանովսկի համակարգողն ասաց, որ մեկ բուժքույր կատարում է 300 մկանային ներարկում և տեղադրում է 300 կաթիլային: Իսկ բժիշկը մեկն է 400 մարդու համար:
Հարց- Հիվանդանոցները նախկինում էլ էին թերի համալրված, թե՞ բժիշկներն են հեռանում:
- Հիմա, իհարկե, հիվանդանոցները գերբեռնված են: Բնականաբար, մինչ կորոնավիրուսի համաճարակն էլ բժիշկների և բժշկական անձնակազմի խնդիր կար: Բայց հիմա, երբ հիվանդները պառկած են միջանցքում, նրանք իրականում մահանում են, վատ են բուժվում, նրանք չեն կարող օգնություն ստանալ այն պատճառով, որ բժշկական անձնակազմը քիչ է, ձեռքերը պարզապես քիչ են, ֆիզիկապես ձեռքերը քիչ են: Քանի որ բուժքույրերը ստիպված են և´ անկողինը պատրաստել, և´ դիակը տեղափոխել դիահերձարան, և´ նոր հիվանդներ ընդունել: Ուղղակի կադրերը չեն բավարարում: Սա այժմ ամենամեծ խնդիրն է:
Հարց - Հոկտեմբերի 12-ին հրապարակեցիք մի տեսանյութ, որում դիմում եք ռուս բժիշկներին, ովքեր արդեն սկսել են պատվաստանյութերից մեկով պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ տեսանյութում դուք խոսում եք չստուգված դեղամիջոցով պարտադիր պատվաստման մասին: Ի՞նչ գիտեք հիմա, ինչպե՞ս է աշխատում այս պատվաստանյութը:
- Մենք արդեն գիտենք բազմաթիվ բարդությունների մասին, որոնք, ցավոք, տեղի են ունենում ընդհանուր առմամբ ոչ միայն բժիշկների, այլ բոլոր այն հիվանդների շրջանում, ովքեր քաջություն ունեցան պատվաստվել այս փորձարարական դեղամիջոցով: Եկեք այդպես անվանենք, դեռ պատվաստանյութ չէ: Ցավոք, մենք չունենք այս բարդությունների վիճակագրություն, ախտորոշում, ընդհանրացում: Դրանք թաքցվում են, թաքցվում են արտադրողների, քաղաքական գործիչների կողմից: Այս պարագայում հակագովազդը շահավետ չէ: Մեր երկրի ղեկավարության համար անշահավետ է խոսել բարդությունների մասին, ինչ-որ մեկին վախեցնելն շահավետ չէ: Ավելին, բուժաշխատողների ընդամենը 3%-ը է համաձայնել պատվաստվել: Եվ հետո, համոզված եմ, որ դա ընդհանուր առմամբ ինչ-որ հոգեբանական ճնշման տակ է արվել:
Հարց- Որտեղի՞ց այս 3% ցուցանիշը:
- Լրատվամիջոցներում են հրապարակումներ եղել:
Հարց - Այսինքը՝ սա վստահության այդպիսի մակարդակ է:
- Բժիշկ-մասնագետները կիրթ մարդիկ են, ովքեր հասկանում են, որ ցանկացած դեղամիջոց միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է անցնի բոլոր անհրաժեշտ կլինիկական փորձարկումները: Եթե դա տեղի չի ունեցել, սա այն է, ինչ մենք կոչում ենք փորձարարական դեղամիջոց: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի որոշ ժամանակ անց:
Բուժաշխատողներն արդեն կապվել են մեզ հետ: Նրանց մոտ բարձր ջերմություն, ստորին վերջույթների թմրություն, անհասկանալի որոշ ցաներ կան: Իհարկե վախենում են: Նրանք վախենում են այդ մասին հրապարակավ խոսել, նրանց արգելվում է դա անել: Բայց, այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է խոսել դրա մասին, անհրաժեշտ է իմանալ այդ մասին: Քանի որ հիմա դեռ պարզ չէ, թե որն է ավելի վատ՝ ունենալ այս վարակը, թե՞ պատվաստանյութ ստանալ:
Կա ևս մեկ շատ լուրջ կետ: Փաստն այն է, որ երբ բժիշկներին, կներեք, ինչպես անասունների համատարած պատվաստում են՝ տեղափոխելով ավտոբուսներով, չեն ստուգում նրանց իմունային կարգավիճակը, որը շատ-շատ կարևոր է:
Հարց- Բացատրեք, խնդրում եմ:
- Կա այնպիսի երևույթ, ինչպիսին է հակամարմիններով վարակի ուժեղացումը: Դա այն է, երբ նրանք արդեն ունեն վարակ, որը կարող է կլինիկականորեն չարտահայտվել, բայց կարող է նաև ուժեղանալ և հանգեցնել հենց այն բարդություններին, որոնք արդեն կան: Սա ահավոր է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին