«Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք». Սիմոն Աբգարյանը՝ Էրդողանին
Le Figaro-ն հրապարակել է ֆրանսահայ ճանաչված դերասան, «Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին։
«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր հրաժարվում են նահատակվել երկրորդ անգամ: Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որոնք ամիսը 2,000 դոլար են ստանում, մեկ է՝ դուք չե՛ք հաղթի:
Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք:
Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր, իսկ դուք չգիտեք, թե ինչ անել այդ ամենի հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը սոսկ երկիր չէ, այլ՝ խաչմերուկ: Գիտե՞ք, թե ո՞վ է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը: Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, ապա իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»:
Սիմոն Աբգարյանի նամակը հայերեն ներկայացված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար. Շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին
- «Ճանաչեք Արցախը». Հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինայի պահանջը
- Հպարտանում եմ հայի ոգով, որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը. Աշխարհահռչակ դիրիժոր
- Սերժ Ավետիքյան. Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու
- Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան