Փաշինյան. Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը
«Մարդասիրական իրավիճակն առավել քան լուրջ է, քանի որ տեղի են ունենում մեծ ծավալի ռազմական գործողություններ»,-շվեցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ն աընդգծել է, որ նույնիսկ ռազմական փորձագետները նշում են, որ 21-րդ դարում դեռևս նման ծավալի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ ներգրավված են բոլոր հնարավոր զինատեսակները։
Հարցազրույցում Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ:
«Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար ճգնաժամը կկանխվի՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ. Փաշինյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորությունը
- Ժնևի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան