Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Հոկտեմբերի 15-ին մոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն Ադրբեջանի և հայկական անկախական ուժերի գերին է դարձել։
Le Figaro-ի փոխանցմամբ, Ազգային Ժողովին ներկայացված բանաձևով, որը դժվար թե քննարկվի դահլիճում, պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Տեսիեն կառավարությանը կոչ են անում «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման և տեղի իշխանությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը՝ հակամարտության վերջնական կարգավորման համար»։
Բանաձևը ստորագրել են մոտ քսան պատգամավորներ Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն և տարածքներ և Սոցիալիստական կուսակցություններից։ Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդը ողջունեց այդ նախաձեռնությունը։ Կազմակերպության կոչով երեքշաբթի «հանուն Արցախի ճանաչման» հարյուրավոր մարդիկ էին համախմբվել Բուրբոնյան պալատի դիմաց։
Ավելի քան 170 քաղաքական գործիչներ, այդ թվում Փարիզի քաղաքապետ սոցիալիստ Անն Հիդալգոն և Հանրապետական կուսակցության Օվերնյ-Ռոն-Ալպերի շրջանի նախագահ Լորան Վոքիեն ի դեպ կոչ եին արել Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի «հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի» պատճառով դուրս գալ չեզոքության դիրքորոշումից։
Արտգործնախարար Ժան-Իվ լը Դրյանն արդեն իսկ մերժել է քաղաքական գործիչների ստորագրահավաքը, որը պահանջում էր հանդես գալ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի։ Նա անհրաժեշտ է համարում Ֆրանսիայի՝ որպես հակամարտության միջնորդի «անկողմնակալությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Գայանե Աբրահամյան. Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
- Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
- Ֆրանսիայի ԱԺ պատգամավորն այսօր բանաձև է ներկայացնելու՝ Արցախի ճանաչման համար
- Արցախի անկախության ճանաչումը թույլ կտա վերջ տալ թուրք-ադրբեջանական հանցագործությանը. ակցիա Երևանում
- Մենք Միացյալ Նահագներից պահանջելու ենք ճանաչել Արցախի անկախությունը. Րաֆֆի Համբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան