Ֆրանսիայի Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում գլխատել են տեղի պատմության ուսուցչին
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակում է կազմակերպվել Ֆրանսիայի Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքից: Այստեղ մի քանի ժամ առաջ ոստիկանությունը հայտնաբերել է տեղի պատմության ուսուցչի գլխատված մարմինը:
Ըստ աղբյուրի, պատմության ուսուցիչը իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդի վերաբերյալ ծաղրանկարները՝ բացատրելով, որ Ֆրանսիան մի երկիր է, որտեղ խոսքի ազատություն կա: Հոկտեմբերի 16-ին, երեկոյան 5-ին, պատմության ուսուցչին գլխատել են: Կասկածվում է 1972 թվականին ծնված, ծագումով ալժիրցի մի քաղաքացի:
Քննությունն իրականացնում է Ֆրանսիայի Ահաբեկչության հարցերով դատախազությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան