
Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է. Արա Զոհրաբյան
«Աշխարհազոր ստեղծելու գաղափարը նախկինում քննարկվել է: Աշխարհազորը քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերին օժանդակող համակարգ է: Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ պետք է օրենքով ստեղծել աշխարհազորը և կազմակերպել քաղաքացիների ներգրավումը, նախապատրաստումը և զինումը: Իր տեղանքին ծանոթ աշխարհազորայինն ավելի արդյունավետ կարող է պատերազմել կամ պահել թիկունքը:
«Զորահավաքի կազմակերպման ժամանակ կարելի է հնարավորություն տալ մեր ռազմիկներին ներգրավվել ընկերների հետ միասին՝ հաշվի առնելով նրանց զինվորական մասնագիտացումը: Ընկերների հետ պաշտպանությանը մասնակցող ռազմիկն ավելի արդյունավետ և խիզախ է մարտնչելու»,- գրել է նա: