Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունն ավարտվել է
Ավարտվել է Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Դրանք «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցասպարեզներն են:
Այդ համալիրների առանձնահատկությունը վերգետնյա հետիոտնային անցումն է, որը կազմկոմիտեն անվանում է «Նեֆրիտե սառցե մատանի»։ Այն բիաթլոնի և դահուկային սպորտի մրցուղիները միացնում է դահուկացատկի համալիրին:
Առաջին միջազգային մրցաշարը աշխարհի գավաթի խաղարկության փուլը կլինի։ Դա փաստորեն միակ հնարավորությունն է փորձարկելու օլիմպիական նոր ասպարեզը: Ստուգատեսը նախատեսված է 2021թ․ փետրվարին:
Օլիմպիական շինություններում աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները