
Օտարերկրացի լրագրողները զարմացած են՝ Ստեփանակերտում թալան չկա
Ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողներին զարմացրել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում թալանի բացակայությունը։
«Ռիա Նովոստի» գործակալությունը Տելագրամի իր ալիքում պայթյուններից ու արկերից վնասված խանութների, գրասենյակների, դրանց կոտրված պատուհանների լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են ներսում դասավորված հագուստը, համակարգիչներն ու գույքը՝ բոլորն իրենց տեղում։
«Տեղաբնակներն այդ համերաշխությունը բացատրում են հանգամանքով, որ փոքր քաղաքում բոլորը բոլորին գիտեն ու ոչ մեկ չի ցանկանում խայտառակություն»,- գրել է «Ռիա Նովոստի»-ն։