Արա Այվազյանը փոխարտգործնախարար է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Որոշումը ստորագրված է հոկտեմբերի 14-ի ամսաթվով։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված ակտում ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»։
Արա Այվազյանի կենսագրությունը՝ ըստ Despan.am-ի։
Ծննդյան թիվ և վայր՝ 1969 թ. մարտի 30, ք․Երևան
Կրթություն՝ 1986-1993թթ․ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին
1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ
1987-1989թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։
Աշխատանքային գործունեություն՝
1994-1996թթ․ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար
1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ
1998թ․ ԱԳՆ Քարտուղարության պետ
1999-2006թթ․Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)
2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)
2006թ․ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական
2006-2011թթ․Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2016թ-ից Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2017թ-ից Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2018թ-ից Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
ռուսերեն, անգլերեն, իսպաներեն
Շքանշաններ՝
Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան