Mango, H&M․․․ թուրքական ապրանքների արգելքը համաշխարհային նորաձևությանը ստիպում է նոր արտադրություններ որոնել
Սաուդյան Արաբիայի ու մի շարք երկրների կողմից թուրքական ապրանքների պաշտոնական ու ոչ պաշտոնական արգելքը ստիպում է համաշխարհային նորաձևությանը նոր արտադրություններ որոնել։
Իսպանական Mango ապրանքանիշը փնտրում է այլընտրանքային մատակարարներ Թուրքիայում արտադրված ապրանքներին։
«Սաուդյան Արաբիան արգելել է բոլոր ապրանքների ներմուծումը, որոք արտադրվա են Թուրքիայում՝ «Made in Turkey»»,- ասել է Mango-ի աշխատակիցը թուրքական մատակարարներին ուղղված մեյլում։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Ստամբուլի հագուստի արտահանողների ասոցիացիայի (IHKIB) ղեկավար Մուստաֆա Գյուլթեփեն ասում է, որ արգելքն ազդել է Թուրքիայում արտադրող և Պարսից ծոցի երկրներ արտահանող բոլոր մանրածախ վաճառողների վրա:
«Մենք խոսում ենք բոլոր համաշխարհային ապրանքանիշերի մասին, որոնք խանութներ ունեն Սաուդյան Արաբիայում, որ արտադրում են Թուրքիայում և վաճառում այնտեղ», - նա ասել է FT-ին:
Թուրք արտահանողները բողոքում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց արտադրանքը Սաուդյան Արաբիայի մաքսատներում երկար ուշացումների է ենթարկվել: Խնդիրները բիզնեսի կողմից դիտվում է որպես Ռիադի և նրա մերձավոր դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Անկարային պատժելու փորձ՝ արաբական աշխարհում իր ապակայունացնող միջամտությունների համար:
Առևտրային վեճը նշանակում է տարածաշրջանային մրցակիցների վեճի էական սրում:
«Այն ամենը, ինչ պատրաստված է Թուրքիայում կամ գալիս է Թուրքիայի տարածքով, Սաուդյան Արաբիայում չի թույլատրվում», - FT-ին ասել է Պարսից ծոցից մի ներկայացուցիչ:
Թուրքիայի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Մերձավոր Արևելքի երկու ամենամեծ տնտեսությունների հետ, ավելի են սրվել, քանի որ նրանք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են արաբական գործերին խառնվելու և իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ:
Նշվում է, որ շաբաթ օրը ութ հայտնի թուրքական բիզնես ասոցիացիաներ նամակ են հրապարակել, որում անհանգստություն են հայտնում Սաուդյան Արաբիայի կողմից «երկրի ընկերությունների նկատմամբ ավելի ու ավելի բացասական վերաբերմունքից»:
Թուրքիան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի գործվածքների խոշորագույն արտադրողներից մեկն է, որը 2019-ին արտահանել է 17,7 միլիարդ դոլարի պատրաստի հագուստ, հայտնում է IHKIB-ը:
Mango-ն, որը Սաուդյան Արաբիայում ունի գրեթե 50 խանութ, ասել է, որ ապրանքանիշի համար մեծ խնդիր չի լինի, քանի որ արտադրությունը բազմազան է և ճկուն, և կկարողանան շարունակել բիզնեսը Սաուդյան Արաբիայում սովորական պայմաններում:
Շվեդական H&M-ն ասել է, որ «վաղ է մեկնաբանել վերջերս հաղորդվող առևտրային սահմանափակումները և դրա նշանակությունը մեր բիզնեսի համար»: Բրիտանական Marks and Spencer-ը և իսպանական Inditex-ը, որոնք նույնպես իրենց արտադրանքի մի մասը մատակարարում են Թուրքիայից և խանութներ ունեն Սաուդյան Արաբիայում, հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Բրիտանական Boohoo-ն, որը ձգտում է ընդլայնվել Մերձավոր Արևելքում, փորձում է պարզել բիզնեսի վրա ազդեցությունը։Նշվում է, որ լարվածությունն ազդել է նաև ավիացիոն ոլորտի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք
- Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները
- Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելեց թուրքական ապրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին