Վիվա-ՄՏՍ ընկերությունը 100 մլն դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին
Համահայկական շարժումը օրեցօր նոր թափ է ստանում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Վիվա-ՄՏՍ ընկերությունը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն. ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:
Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն ՀՀ դրամը:
Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:
«Շնորհակալ ենք!
Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝ www.himnadram.org»,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված գնդապետի հարազատները խնդրում են՝ ծաղիկների ու ծաղկեպսակների գումարը տրամադրել հիմնադրամին
- «Իզմիրլյան» հիմնադրամը 500,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամ. Հավաքագրվել է 100 միլիոն ԱՄՆ դոլար
- Այսօրվանից ՀՀ տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան