Ռուս պատգամավոր. Ղարաբաղի հողը ԻԳԻԼ-ի ավազակների ատամների բանը չէ
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մենք հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիր Հարությունյանի հետ։
Այս բարդ օրերեին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անթույլատրելի է։
Մենք մեծ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկիքը հուսալի կերպով պաշտպանված է ագրեսիայից ու ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք այլևս կյանքեր չի խլի։ Ղարաբաղի հողը ԻԳԻԼ-ի ավազակների ատամների բանը չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին