
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887, Ադրբեջանում՝ 530 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 15 327 դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 124: Կարանտինի ռեժիմում է մնում 5721 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 530 նոր դեպք։
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 43 280 մարդու մոտ, մահացել է 619 վարակակիր:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին