Կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է թշնամական զինուժի 6 տանկ, 7 ՀՄՄ, 3 անվավոր տեխնիկա
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է մարտի դաշտում իրենց հերոսությամբ աչքի ընկած հերթական զինծառայողներին։
«Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են։
Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:
Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Կապիտան Արսեն Գաբրիելյանը թշնամական 12 տանկ է շարքից հանել. ՊԲ
- Կապիտան Սոս Էլբակյանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին