ՌԴ դեսպանատունը հայ կանանց ակցիայի պահանջը պարադոքսալ է որակել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է այսօր դեսպանատան դիմաց հայ կանանց ակցիան, որի ժամանակ պահանջում էին անհապաղ դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ապատերազմը։ Դեսպանատնից նշեում են, որ ակցիայից հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցեր են ստացել՝ մեկնաբանելու խնդրանքով։
Դեսպանատնից հաստատում են՝ նման ակցիա եղել է։ Հայ կանանց հետ հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանն ու ցավակցել որդիներին կորցրած մայրերին։
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանում հայ և ադրբեջանցի ժողովուրդների ողբերգությունն ընդունում են որպես իրենցը։ Այդ իսկ պատճառով մեր երկիրը ձեռնարկում է տիտանական քայլեր, որպեսզի մարտական գործողությունները դադարեցվեն, ու վերականգնվի բանակցային գործընթացը։
Ինչպես հայտնի է, ժողովրդին ուղղված իր ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հատնել Ռուսաստանին ձեռնարկած քայլերի համար։ Դրանք ուղղված են նաև հակամարտության հետագա էսկալացիայի կանխարգելմանը, որը սպառնալիքի տակ կդնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանը։
Այս առումով ցանկանում ենք ուշադրություն հրավիրել պարադոքսալ հանգամանքին։
Հակամարտության անհապաղ կանգնեցնելու պահանջը, որը հնչեց հավաքվածների կողմից, ընդ որում ուլտիմատումի ձևաչափով, չգիտես ինչու ուղղված է հենց այն երկրին, որը ձեռնարկում է իրական ու գործնական քայլեր այդ ուղղությամբ»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին