Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ քաղաքական տնօրենը շեշտել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը
- Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը
- Արդյո՞ք մեր շահերից կլինի այս ձևաչափում հրադադարի գնալը. արևելագետ
- Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար. Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի արել
- ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին կհետևեն
- Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կասեցնում այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները. ՊՆ
- ԵՄ արտգործնախարարները քննարկել են Արցախում հրադադարը պահպանելու համար տեխնիկական աջակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին