Ցանկացած քայլ անելիս հիշեք զինվորի անվտանգության մասին. Տիգրան Աբրահամյան.
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մտնում ես ֆբ տարածք, կեսը պատերազմական մարտավարությունից է խոսում, կեսը՝ մատակարարումներից, մյուս կեսը՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի շարժերից, մի մասն ակնհայտ ֆեյք լուրերի տարածման վրա են նստած։
Մյուս մասը կադրեր և զինվորականներից լսածներն է փռում դաշտում։
Եթե այդ ամենը օգնում է ընդհանուր գործին, ապա ասեք՝ միգուցե մենք է՞լ բաշարենք։
Մտածել ե՞ք, թե արդյո՞ք այդ գրառումներով օգնում ենք ընդհանուր գործին։
Ինչի ե՞նք սենց մրցավազքի մեջ մտել, ո՞ւմ ենք ինչ ապացուցում։
Հ.Գ. Գրառումս ընդհանուր բնույթ ստացավ, նախապես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր դաշտում արդյունավետ գործում են, բայց իրենց դրականին անդրադառնալու ժամանակ չի եղել, գիտեմ, որ դրա կարիքը չունեն էլ։
Հ.Գ. Ցանկացած քայլ անելիս հիշեք զինվորի անվտանգության և ընդհանուր պայքարի մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան