Արցախի անկախության ճանաչման պահանջով երթ Երևանում՝ դեսպանատների մոտ
Երևանում մի խումբ քաղաքացիներ երթով անցնում են դեսպանատների մոտով՝ Արցախի անկախության ճանաչման, ադրբեջանական ագրեսիան դատապարտելու պահանջով։
«Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին, ներկայացուցիչներին կոչ ենք անում փոխանցել իրենց ժողովուրդներին, իշխանություններին, որ հարկավոր է անհապաղ, օր առաջ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Թուրք-ադրբեջանական, ահաբեկչական խմբերը հարձակվել են Արցախի վրա, օր առաջ ճանաչեք Արցախի Հանրապետության անկախությունը, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Հունաստանի դեսպանության մոտ նույն կոչով դիմեցին. «Հույն եղբայրներ, քույրեր, ճանաչեք Արցախի անկախությունը, որը տարբերակ է կանգնեցնելու թուրքական, ադրբեջանական, ահաբեկչական հարձակումը, որ տեղի է ունենում հիմա մեր խաղաղ բնակչության հանդեպ»։
«Ազատ, անկախ Արցախ», «Ճանաչում», «Արցախի անկախության ճանաչում»՝ պարբերաբար վանկարում են ակցիայի մասնակիցները։
Նրանք նաև շնորհակալություն են հայտնում սահմանին կռվող զինվորներին՝ «Կեցցե հայոց բանակը» վանկարկումներով։
Նշենք նաև, որ ակցիայի մասնակիցներն այս պահին Սիրիայի դեսպանատան մոտ են, որտեղ հիշեցրեցին ահաբեկիչների հասցրած հարվածը Սիրիային։
«Թուրքիայի բարբարոսությունից շատ է տուժել Սիրիան։ Արդեն քանի տարի է ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի վրա։ Մենք բոլորս հիմա հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում և ինչ է անում տեռորիստ Էրդողանը։ Սիրիայից իր ահաբեկիչներին, որոնք հազարավոր մարդիկ սպանեցին, հիմա էլ բերել են Արցախ՝ մեր ժողովրդի վրա։ Եվ ուրեմն, մենք կոչ ենք անում Սիրիայի ժողղովրդին , իշխանությանը, ճանաչել Արցախի հանրապետության անկախացումը և կանգնեցնել այն պատերազմը, որը դուք արդեն տեսել եք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ Արցախի անկախության ճանաչման պահանջով դեսպանատների մոտ ակցիա անցկացնողներն Ազատության հրապարակում ավարտեցին իրենց երթը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է վերջ դրվի թուրք-ադրբեջանական տեռորիզմին. Շվեդահայերը բողոքի ակցիա են իրականացնում
- Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է Ադրբեջանի հարվածներից վիրավորված քաղաքացիներին տեսակցելու
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
- Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Հայ կանայք ու երեխաները պահանջում են պարտադրել խաղաղություն
- Հայությունը փակել է Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները
- CBS-ը դադարեցրել է բողոքի ակցիայի մասնակից իր երկու աշխատակիցների գործունեությունը
- Իտալիայի նախկին փոխվարչապետ, սենատոր Մատեո Սալվինին միացել է հայերի բողոքի ակցիային
- Իտալիայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի