Թուրքիան Ղրիմը չի համարում ռուսական տարածք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածաշրջան և սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր` տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու «բռնակցումը», և Ուկրաինայի հետ միասին կաջակցի Ղրիմի թաթարներին։
Իր հերթին, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ղրիմի պլատֆորմ նախագծին մասնակցելու պատրաստակամության համար, որի նպատակն է թերակղզին վերադարձնել Ուկրաինային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի