Չդիպչե՛լ. կհանդիպեն պայթած կամ չպայթած ռումբեր, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներ. ԱԻՊԾ
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում քաղաքացիներին՝ ձեռք չտալ բակերում և այգիներում հանդիպող պայթած կամ չպայթած ռումբերի, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներին։
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում.
Բոլոր այն վայրերում, բակերում և այգիներում, որտեղ կհանդիպեք պայթած կամ չպայթած ռումբեր, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներ կամ այլ զենք ու զինամթերք, խնդրում ենք ձեռք չտալ։
Անհապաղ զանգահարեք ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն` 911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով»,- ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան