Արցախի ՊՆ. Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձենարկելով հարձակման փորձեր:
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու և պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն
- ՊՆ ներկայացուցիչ. Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը փորձել է դիրքեր գրավել, բայց մեծ կորուստներով հետ է շպրտվել
- ՊՆ ներկայացուցիչ. Հարավային ուղղությամբ որոշ բնագծերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել
- Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները մեկնարկել են
- ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները
- Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը ՊԲ հրետանու դիպուկ կրակով
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան