Գայանե Աբրահամյան. Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.
"խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն"։
Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
- Ֆրանսիայի ԱԺ պատգամավորն այսօր բանաձև է ներկայացնելու՝ Արցախի ճանաչման համար
- Արցախի անկախության ճանաչումը թույլ կտա վերջ տալ թուրք-ադրբեջանական հանցագործությանը. ակցիա Երևանում
- Մենք Միացյալ Նահագներից պահանջելու ենք ճանաչել Արցախի անկախությունը. Րաֆֆի Համբարյան
- Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և միայնակ մնա այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է. Մարուքյան