ՌԴ և Իրանի այժմյան քայլերի մասին
Ինչ քայլեր է անում այս պահին ՌԴ-ն ու ինչ քայլեր է «կարծես» անում Իրանը՝ ֆեյսբուքյան իր էջում ի մի է բերել օգտատեր Զոհրապ Եգանյանը։
«1. Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիայում տեղակայված ահաբեկչական ճամբարներին, որտեղ հավաքագրվում է զորք` Արցախ ուղարկելու համար: Թշնամին ոչնչացվում է «սաղմնային» փուլում
2. Ռուսաստանն արգելել է թուրքական որոշ ապրանքների մուտքն իր շուկա
3. Ռուսաստանը խոշոր զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
4. Իրանը կարծես թե սկսում է գործուն քայլեր կատարել իր տարածք մտնող (շրջանցել ցանկացող) ահաբեկչական խմբերին ոչնչացնելու ուղղությամբ
5. Թուրքիան սպառնացել է Եվրոպային Արցախին օգնելու դեպքում բացել սահմաններն ու փախստականներին ուղղորդել դեպի Եվրոպա: Թերևս վտանգ է զգում
6. Խոսակցություններ կան, որ Վրաստան ու Ռուսաստան են անցնում Արցախյան ճակատ բերված ահաբեկիչները (թերևս մի մասը փախուստի է դիմել և ցանկանում է անցնել Եվրոպա) և այս փաստը լրջագույն վախ է առաջացնելու հատկապես Վրաստանում:
7. Ամենակարևորը` հայկական զորքը դիմադրում է զորեղ հակառակորդներին ու կոտրել է նրան ամենաուժեղ հարվածային ուժը: Մեր բանակն արդեն երրորդ շաբաթն է, ինչ անում է անհնարինը:
8. Հաղթելու ենք, այլընտրանք չկա, կամաց-կամաց մեր գործերը լավանում է: Առաջ Աստված»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան