«Հրապարակ». Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են խաղաղապահների տեղակայմանը, ինչի մասին այս օրերին շատ է խոսվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի դադարեցման ուղիներից մեկը, անշուշտ, խաղաղապահների տեղակայումն է Արցախում, ինչին այնքան դեմ են որոշ քաղաքական շրջանակներ ու գործիչներ։ Նրանք դա բացատրում են նրանով, որ դա կնվազեցնի մեր ինքնիշխանությունը և մեր ներքին գործերին խառնվելու հնարավորություն կստեղծի, էլ չենք խոսում՝ այդ ուժերը կարող են նաև երբեմն «կրակել»։
Բայց միջազգային խաղաղապահների և հատկապես ռուսական զինուժի տեղակայման հարցն այսօր ավելի ու ավելի շատ է քննարկվում՝ որպես զինադադարի երաշխիք այս պահին։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս թեմայով խոսել է՝ ասելով. «Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում»։ Նա մասնավորապես ասել է, որ առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, իսկ կոնկրետ դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են դրան։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ՝ շեշտել է Պեսկովը, հավելելով, որ նման պատրաստակամության մասին կողմերը դեռ չեն հայտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան