Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է Ադրբեջանի հարվածներից վիրավորված քաղաքացիներին տեսակցելու
Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է հիվանդանոց՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց տեսակցելու։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա անող քաղաքացիները հայտարարեցին, որ նա այդ քայլն արել է իրենց կողմից խնդրի բարձրաձայնումից հետո։
«Մեր ակցիայից հետո ՄԱԿ-ի ներկայացոցիչը տեղից շարժվեց։ Մենք այսուհետ կորդեգրենք այն ուղին, որ ստիպենք նրանց աշխատել ու խոսել»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցչին հստակ արձագանքել Արցախում տեղի ունեցող դեպքերին,ինչպես է թշնամին սպանում հայ գերիներին ու հստակ պատասխանել հարցին՝ ինչու է լռում ՄԱԿ-ը։
«Մեր ակցիայի նպատակներից էր վիրավոր քաղաքացիների մասին բարձրաձայնելը։ Այսօր մեր հանրային ճնշման տակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնաց հիվանդանոց վիրավոր երեխաներին տեսակցելու։ Մենք այսօր, այս պահին դիվանագիտական ճակատում հաղթում ենք, ինչպես սահմանին»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք հետևելու են այս գրասենյակի յուրաքանչյուր քայլին, հայտարարություններին, անհրաժեշտության դեպքում կրկին կհավաքվեն։
Նրանք նաև ասացին, որ իրենց հիմնական նպատակն է, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացնի ու Ադրբեջանին պարտադիր խաղաղություն։
«Դա ՄԱԿ-ի առաքելությունն է, իր իրավասության մեջ է: Մեր նպատակն է խաղաղություն պարտադրել Ադրբեջանին»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
- Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Հայ կանայք ու երեխաները պահանջում են պարտադրել խաղաղություն
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
- ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան