Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
Մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցչին հստակ արձագանքել Արցախում տեղի ունեցող դեպքերին,ինչպես է թշնամին սպանում հայ գերիներին ու հստակ պատասխանել հարցին՝ ինչու է լռում ՄԱԿ-ը։
Ակցիայի մասնակիցները հարցնում են Հայաստանում ՄԱԿ-ի անվտանգության հարցերով խորհրդական Ինոք Փեննի-Լարյին՝ ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը՝ ցույց տալով ադրբեջանցիների կողմից գլխատված հայ գերու լուսանկարը, նաև թշնամու հարձակումներից սպանված 31 քաղաքացիների լուսանկարները։
«Սա ձեզ դո՞ւր է գալիս, դո՞ւր է գալիս միջազգային հանրությանը»,- հարցնում են ակցիայի մասնակիցները։
«Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, երբ գիտեք իրականությունը։ Նրանք գիտեն իրականությունը, բայց լռում են, լռում են մեր ցավի դիմաց»,- ասում են ակցիայի մասնակիցները։
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ ինքը չի կարող հարցերին պատասխանել, իսկ համակարգողն այստեղ չէ։
«Հանդիպում նշանակած ունե՞ք համակագողի հետ»,- ՄԱԿ-ի ներկայացուցիչը հարցնում է ակցիայի մասնակիցներին։
«Կներեք, իսկ երբ Ադրբեջանը պատերազմ էր հայտարարում, նախատեսե՞լ էր մեզ հետ հանդիպում, ձեզանից ո՞ւմ էին նախազգուշացրել, որ պետք է կրակ արձակեն»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը։
Նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ ՄԱԿ-ի ներկայացուցչի դիրքորոշումը չափազանց տարօրինակ է, անհասկանալի, ոչ մարդանպաստ. «Մենք այլևս ոչ ցանկություն, ոչ ժամանակ ունենք լսելու բլա-բլա, ուզում ենք ՄԱԿ-ի հստակ դիրքորոշումը լսել»։
«Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ՄԱԿ-ն այտեղ է, որ օգնի հայ ժողովրդին...»,- ասաց Ինոք Փեննի-Լարյին։
Ակցիայի մասնակիցները չլսեցին նրա խոսքը՝ հարցնելով՝ այսպե՞ս է օգնում, այսպե՞ս է լինում հայ ազգին օգնությունը, մտահոգություն հայտնե՞լն է օգնություն։
«Այսօրվա այս հավաքը հերթական անգամ փաստում է՝ միջազգային կառույցները լուռ են մեր ցավի նկատմամբ։ Այս տղայի դուրս գալն այստեղ փաստեց ևս մեկ անգամ՝ նրանք շատ լավ, քաջ տեղյակ են հայերի նկատմամբ 21-րդ դարում իրականացվող ցեղասպանությունից, աչք են փակում։ Ասաց՝ տեղյակ են խնդրից։ Բայց որևէ պատժամիջոց, որևէ զսպաշատիկ Ադրբեջանի նկատամբ չի կիրառվել։ ՄԱԿ-ը դատարկ խաղաղարության կոչեր է հնչեցում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարցին՝ դուք կարծում եք, որ կա տարբերակված մոտեցում, նա պատասխանեց. «Տեսնալի է այնքան, որ Ադրբեջանում տաս քաղաքացիական զոհի համար Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարում է՝ խաղաղ բնակչություն է զոհվում, հասեք՝ ՄԱԿ։ Չնայած Արցախում ունենք 31 քաղաքացիական զոհ, նաև վիրավորներ, նույն ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցիչը որէ արձագանք չի անում, մի փոքր սվաղած տեքստ է հրապարում Թվիթերում այն էլ հանրային աղմուկ բարձրացնելուց հետո։ Սրանից այն կողմ կողմնակալ վերաբերմունքն ինչպե՞ս է լինում։ Այս զինվորի ընտանիքի վիշտը, հայ ազգի վիշտը ծանրանալու է միջազգային բոլոր կառույցների ուսերին»։
Հարակից հրապարակումներ`
- Գերի վերցրած ադրբեջանցի զինվորին հայ բժիշկները վիրահատել են
- Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Հայ կանայք ու երեխաները պահանջում են պարտադրել խաղաղություն
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները
- ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը․ Առանց նախապայմանների հրատապ վերսկսել երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան