Սուրեն Սարգսյան. Երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր
Քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր և ով է կրակի վրա յուղ լցնողը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ մասնավորապես հայտարարել էր.
«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են և միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ։
Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության և հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, և հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետև կնստեն բանակցային սեղանի շուրջ և կփորձեն լուծել այդ իսկապես պատմական և բարդ խնդիրնեի հավաքածուն»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք կիսում ենք նախարար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները. Մասիս Մայիլյան
- Աշոտյանը՝ Պոմպեոյին. Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան