Երիտասարդները մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 15-ին փոշուց և բեկորներից մաքրել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:
«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոցի եղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը, մեր եկեղեցին: Սրանով մենք փորձեցինք ասել լ մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով թշնամու նպատակն է կոտրել մեր կամքը, բայց նարավոր չէ կոտրել մեր կամքը, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը և ազատ ապրելու իրավունքը»,- ասում է նախաձեռնող երիտասարդներից մեկը։
Թեկուզ եկեղեցին թշնամու հարվածներից վնասված է, բայց մարդիկ գնում են, մոմ վառում ու աղոթում։
Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդերասը վստահ է՝ պատերազմից հետո համատեղ ջանքրեով ամբողջապես կվերականգնեն տաճարը։ Նա համոզված է, որ պատերազմի օրերին հոգևոր արժեքների նկատմամբ հոգ տանող ժողովրդին հաղթել չի լինի։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հսացրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան